ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Իսպանացի գիտնականները երիտասարդությունը պահպանելու միջոց են հայտնաբերել. news.am
Քաղցկեղի հետազոտության իսպանական կենտրոնի գիտնականներին հաջողվել է մկներ ստեղծել, որոնց քրոմոսոմներում գերերկար տելոմերներ կան: Այդ դեպքում կենդանիներն ավելի երկար են երիտասարդ մնում: Գիտնականներն իրենց աշխատանքում գենետիկական միջամտությունների չեն դիմել, այլ օգտագործել են էպիգենետիկական մեխանիզմները:
Վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ սովորական բջիջները էպիգենետիկական ծրագրավորման միջոցով երկարացնելը հանգեցնում է տելոմերների երկարացման: Հետագայում ցույց է տրվել, որ նույնպիսի երեւույթ ինքնաբուխ տեղի է ունենում սաղմնային ցողունային բջիջների աճեցման ընթացքում, ընդ որում, քրոմոսոմների ծայրերը երկարում են երկու անգամ: Սակայն գիտնականները որոշել են ստուգել, թե ինչ կլինի, եթե այդ բջիջներից մուկ աճի:
Արդյունքները ցույց են տվել, որ գերերկար տելոմերներով մկների բջիջների ԴՆԹ-ն ավելի քիչ վնասվածքներ է կուտակում, ինչպես նաեւ ավելի արդյունավետ է նորոգվում հատուկ ֆերմենտներով: Ավելին, մոդիֆիկացիայի ենթարկված կենդանիների մոտ ավելի քիչ է եղել քաղցկեղային ուռուցքների զարգացման հավանականությունը, քան սովորական կենդանիների: Ընդհանուր առմամբ, երկար տելոմերներով մկներն ավելի երկար են երիտասարդ մնացել մոլեկուլային մակարդակում:
Գիտնականների խոսքով, հաջորդ քայլը կլինի մկների նոր տեսակի ստեղծումը, որոնց տելոմերները երկու անգամ ավելի երկար կլինեն: Մասնագետները մտադիր են այս եղանակով ուսումնասիրել, թե արդյո՞ք կենդանիներն ավելի երկար կապրեն այլ կրծողների համեմատ:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Ստենֆորդյան համալսարանի աշխատակիցները հետազոտություններ են իրականացրել, որոնց շրջանակում նրանք գրանցել են 29-75 տարեկան 106 առողջ մարդկանց մոտ մանրէների և կենսաբանական...
Ականջի դրդումը ոչ ուժեղ էլեկտրական հոսանքով կարող է վերադարձնել նյարդային համակարգի հավասարակշռությունը 55 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ: Ինչպես նշում է BBC-ն, այդ կերպ կարելի է դրդել նաև թափառող նյարդը...
Հնդիկ գիտնականների խումբը հայտնաբերել է հետևյալը՝ միտոխոնդրիումներում /բջիջների «էներգետիկ գործարաններում»/ հատուկ սպիտակուցներ, հայտնի որպես սիրտուիններ (SIR), արգելակում են ծերացման պրոցեսը...
ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ 16 շաբաթը բավարար է սրտի և ուղեղի կաթվածի վտանգը նկատելիորեն իջեցնելու և սեփական երկարակեցության հնարավորությունները բարձրացնելու համար...
ԱՄՆ Սքրիփսի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են բջջային ծերացման, իրենց կարծիքով՝ գլխավոր գործոնը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է Science հանդեսում...
Դժվար է Էյլին Էշին ծեր կին անվանել, չնայած անցած շաբաթ նա դարձել է 105 տարեկան։ Նա սիրում է ծիծաղել, վարում է վառ դեղին Mini Cooper, որը գնել է 90 տարեկանում և արդեն 30 տարի է, ինչ զբաղվում է յոգայով...
Կենսաբանների միջազգային խումբը բնական միացություն է հայտնաբերել, որը դանդաղեցրել է առողջ մկների ծերացումը: Գիտնականներին հաջողվել է բջիջների էներգետիկ փոխանակությանը մասնակցող...
Հնարավոր է, որ մարդու կյանքի տևողությունը սահմանափակված է 115 տարով՝ հայտնել են ամերիկացի գիտնականները: Այդ հետազոտության արդյունքների մասին հրապարակված է Nature պարբերականում...
Ծերության նկատմամբ վախը կարող է նշանակալիորեն կրճատել կյանքը, համարում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, հայտնում է newsyou.info-ն...
Դյուքի համալսարանի առաջատար աշխատակիցների թիմն իրականացրել է փորձարկումների շարք, որի շնորհիվ նրանց հաջողվել է բացահայտել հետաքրքիր օրինաչափություն, հայտնում է gogetnews.info-ն...
Եթե ձեր ծնողները 70 տարուց երկար են ապրել, մեծ է հավանականությունը, որ դուք եւս ավելի քան 70 տարի կապրեք: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի Էկզետերի համալսարանի գիտնականները...
EurekAlert! պարբերականի փոխանցմամբ՝ իտալացի գիտնականները նշել են նոր գործոն, որը երկարացնում է մարդու կյանքի տևողությունը: Դա լավ միկրոշրջանառությունն է՝ արյան մեջ առկա նյութերը հյուսվածքներ հասցնելու...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY77zjlu' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403